‘Կուբան ամերիկացիներին սպասում է սիգարների փառատոնին’

872

Երկուշաբթի Հավանայում բացվել է սիգարների ամենամյա փառատոնը: Կեսդարյա ընդմիջումից հետո փառատոնին կարող են մասնակցել նաև ամերիկացիները:

ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերությունների ջերմացման արդյունքում ամերիկացիները կարող են միանգամայն օրինականորեն գնել և հայրենիք տեղափոխել հայտնի կուբայական սիգարներ՝ 100 դոլարի չափով:

Առևտրի էմբարգոն Կուբայի նկատմամբ գործել է 50 տարի: 2014 թ. դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել էր Կոնգրեսին՝ էմբարգոն չեղյալ հայտարարելու և Կուբայի հետ հարաբերությունները վերականգնելու առաջարկով:

Սիգարի փառատոնին, որը տևելու է մինչև ուրբաթ, սպասվում են հարյուրավոր հյուրեր Միացյալ Նահանգներից: Իհարկե, առայժմ Կուբա կարող են մեկնել միայն գիտաշխատողները և ԱՄՆ այն քաղաքացիները, ովքեր հարազատներ ունեն այդ երկրում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԻՊ գրոհայինները Մոսուլում այրել են 10 հազար գիրք’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում ընդդիմադիր գործչին և լրագրողին ձերբակալելու օրդերներ են տվել’