‘«Կուբան» — ԲԿՄԱ՝ 1:3. Օզբիլիզի 5-րդ գոլը’

936

Ռուսական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը» սեփական հարկի տակ ընդունեց առաջատարին՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ին եւ 1:3 հաշվով պարտություն կրեց:

Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 էր: Նախ աչքի ընկավ բանակայինների հարձակվող Ահմեդ Մուսան, իսկ 44-րդ րոպեին «Կուբանը» հավասարեցրեց հաշիվը. 11մետրանոց հարվածով աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը: Նշենք, որ սա Օզբիլիզի 5-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում եւ նա «Կուբանի» լավագույն ռմբարկուն է:

Երկրորդ խաղակեսում ԲԿՄԱ-ն ուժեղացրեց ճնշումը եւ երկու գոլ խփեց: Գոլերի հեղինակ դարձան Ահմեդ Մուսան եւ Ռասմուս Էլմը:

Մարկոս Պիզելին «Կուբանի» կազմում խաղադաշտ մտավ 81-րդ րոպեին, իսկ Օզբիլիզը փոխարինվեց 60-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն վաստակեց 36 միավոր եւ շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Կուբանը» 25 միավորով 6-րդ տեղում է: 

Ռուսաստանի առաջնություն. 15-րդ տուր 

«Կուբան» — ԲԿՄԱ՝ 1:3

Օզբիլիս՝ 44 (11մ.) – Մուսա՝ 35, 52, Էլմ՝ 56

Նախորդ հոդվածը‘Եգիպտական ծայրահեղ-իսլամիստները ցանկանում են մտնել Խորհրդարան ‘
Հաջորդ հոդվածը‘Իրաքն, այնուամենայնիվ, զենք կգնի Ռուսաստանից ‘