‘Կունգ ամենագնացը իջեցրել է եկեղեցի բարձրացրած եւ այնտեղ մնացած արշավորդներին ‘

911

ԱԻՆ-ը հայտնում է, որ այսօր ժամը 17.20-ին տեղեկություն է ստացվել, որ մի խումբ արշավորդներ բարձրացել են Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի «Սբ. Սպիտակավոր» եկեղեցի եւ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել կունգ ամենագնացը: Ժամը 19.50-ի դրությամբ հրշեջ-փրկարարները 8 քաղաքացիների տեղափոխում են անվտանգ տարածք:

Նախորդ հոդվածը‘Ահա թե ումից է վախենում ոստիկանությունը’
Հաջորդ հոդվածը‘ Բելգիա- Ալժիր խաղն ավարտվեց բելգիացի ֆուտբոլիստների հաղթանակով (տեսանյութ)’