‘Կրակել են Մոսկվայի «Դինամոյի» խաղացողների վրա’

3150

Այսօր տհաճ միջադեպ է գրանցվել Մոսկվայի «Դինամոյի« մարզման ժամանակ՝ Նովոգորսկի մարզաբազայում:

Մարզումների ավարտից հետո անհայտ անձինք թիմի փեյնտբոլի համար նախատեսված զենքից կրակել են թիմի խաղացողների եւ մարզիչների վրա, որից հետո փախել են մոտակա անտառ: Բացի այդ, մարզադաշտում բազմաթիվ թռուցիկներ են  ցրել, որտեղ սպառնալիքներ են եղել «Դինամոյի» լեգեոներներ Կեւին Կուրանիի, Բալաշ Ջուջակի եւ Քրիստիան Նոբոայի հասցեին:  Թռուցիկում այս ֆուտբոլիստներից պահանջել են «ավելի ակտիվ դրսեւորել իրենց մարզումների եւ պաշտոնական հանդիպումների ժամանակ»:

Նախորդ հոդվածը‘«Սիվիլիթասը» 3 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել «Օգնիր եղբորդ» նախաձեռնությանը’
Հաջորդ հոդվածը‘Երեւան կներկրվեն «Հյունդայի» նոր ավտոբուսներ ‘