Ըստ Բայդենի` ՌԴ-ն չպետք է ընդգրկվի ահաբեկչության հովանավորների ցուցակում

264

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյո՞ք ինքն անհրաժեշտ է համարում Ռուսաստանը ներառել ահաբեկչության հովանավոր երկրների ամերիկյան ցուցակում։

Նրա խոսքը Twitter-ում մեջբերել է Սպիտակ տանը Reuters գործակալության թղթակից Ջեֆ Մեյսոնը։ «Այն հարցին, թե պե՞տք է Ռուսաստանը ավելացնել ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում, Բայդենը պատասխանեց՝ «ոչ»»,- տեղեկացրել է լրագրողը։

Ավելի վաղ Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը «Российская газета»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե ԱՄՆ-ի այդ նախաձեռնությունը՝ Ռուսաստանը ահաբեկչությունը հովանավորող պետություն հայտարարելը, ամենակոշտ պատասխան քայլերի կհանգեցնի Մոսկվայի կողմից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿրեմլում մեկնաբանել են Թրասի ընտրությունը
Հաջորդ հոդվածըAS. Իսպանական գրանդները միացել են Զախարյանի տրանսֆերային մրցավազքին