Հաիթիում առևանգել են ամերիկացի 17 միսիոներների

637

Հյուսիսային Ամերիկայից 17 միսիոներներ և նրանց ընտանիքի անդամները, այդ թվում՝ երեխաներ, զինված բանդայի կողմից առևանգվել են Հաիթիում, Պորտ օ Պրենսից ոչ հեռու։

Քրիստոնեական Christian Aid Ministries կազմակերպությունը, որին պատկանում են առևանգվածները, հաստատել է, որ խմբում ԱՄՆ 16 և Կանադայի մեկ քաղաքացիներ են, այդ թվում՝ հինգ տղամարդ, յոթ կին և հինգ երեխա։

France Presse-ի տվյալներով՝ նրանց հետ միասին առևանգվել են նաև տեղացի բնակիչներ, սակայն նրանց թիվը չի հաղորդվում։

Հաիթիի իշխանությունների կարծիքով՝ առևանգման ետևում 400 Mawozo անունով հեղինակավոր քրեական խմբավորումն է կանգնած։ Այդ ավազակախումբը համարվում է ամենավտանգավորներից մեկը երկրում, այս տարվա ապրիլին նրանք առևանգել էին հինգ կաթոլիկ հոգևորականի և երկու միանձնուհու։

Միսիոներական կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ խումբը առևանգվել է հոկտեմբերի 16-ին, տեղի մանկատուն կատարած այցի ժամանակ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանը չորս օր անընդմեջ թարմացնում է կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդը
Հաջորդ հոդվածըՔաբուլցի դիմահարդարուհի․ «Ինձ նման կանայք թալիբների համար թշնամիներ են»