Ռուսաստանը չորս օր անընդմեջ թարմացնում է կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդը

476

Ռուսաստանում կիրակի օրն արձանագրվել է կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր մեկ օրվա ընթացքում վարակվածների թվի նոր ռեկորդ, ընդ որում՝ այդ ռեկորդները թարմացվում են արդեն չորրորդ օրն անընդմեջ։

Մեկ օրում Ռուսաստանում արձանագրվել է Covid-19-ի 34 303 նոր դեպք՝ նախորդ օրվա 33 208-ի դիմաց։ Հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 14-ին, առաջին անգամ օրական աճն անցել է 30 հազարից։

Մահացության դեպքերը մի փոքր նվազել են՝ մեկ օրում մահացել է 997 հիվանդ, նախորդ օրը գրանցվել է 1002 մահ։

Մեկ օրվա ընթացքում նոր դեպքերի ամենամեծ թվերն արձանագրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Մերձմոսկվայում։

Կորոնավիրուսով վարակվածության կտրուկ աճը Ռուսաստանում սկսվել է սեպտեմբերին և արագացել հոկտեմբեր ամսին։ Դա կապված է նրա հետ, որ այսօրվա դրությամբ երկրում պատվաստվել է բնակչության ընդամենը 35 տոկոսը (51 միլիոն ը՝ 146 միլիոնից)։

Հիվանդացության աճ է նկատվում աշխարհի շատ երկրներում՝ կապված սեզոնային հիվանդությունների գործոնի հետ, սակայն հենց քիչ պատվաստված պետություններում է նկատվում բարձր մահացություն կորոնավիրուսի հետևանքով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲրիտանացի պատգամավոր Դևիդ Էմեսի սպանությունը
Հաջորդ հոդվածըՀաիթիում առևանգել են ամերիկացի 17 միսիոներների