Քաբուլցի դիմահարդարուհի․ «Ինձ նման կանայք թալիբների համար թշնամիներ են»

533

Քաբուլը գրավելուց հետո հենց առաջին օրերին թալիբները բոլոր գեղեցկության սրահների՝ հարսանեկան զգեստներով հարսնացուների պատկերներով պաստառների վրա ներկ էին լցրել։ Հետո այդ սրահները փակվել էին։

«Նրանք երբեք չեն հանդուրժի բաց դեմքով կամ բաց վզով կանանց հրապարակային պատկերները։ Նրանք միշտ էլ պարզ հասկացրել են, որ, իրենց կարծիքով՝ կնոջ համար ամենագլխավորը ուշադրություն չգրավելն է։ Դրա համար էլ Աֆղանստանում վերջ է դրվել նորաձևության ինդուստրիային»,- պատմում է աֆղանուհի դիմահարդարը, որին Քաբուլը գրավելուց հետո հենց առաջին օրը գործընկերը հեռախոսով զգուշացրել է աշխատանքի չգնալ ու թաքնվել։

«Ամեն րոպե վախենում եմ, որ թալիբները կգան իմ հետևից։ Ես հիմա միայն փրկվելու մասին եմ մտածում։ Բայց մյուս կողմից էլ հայտնի չէ՝ որն է ավելի վատ՝ մեռնե՞լը, թե՞ վախի և առանց որևէ հույսի ապրելը»,- ասում է աֆղանուհին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀաիթիում առևանգել են ամերիկացի 17 միսիոներների
Հաջորդ հոդվածըՖրանսիայի դեսպանը Բելառուսի իշխանությունների պահանջով լքել է երկիրը