‘Հալեպում ժամեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 11 մարդ’

845

Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի արևմտյան արվարձաններում, որտեղ անցկացվում է նախագահական ընտրությունների քվեարկությունը, պայթել են ավելի քան 30 արկեր և ինքնաշեն հրթիռներ: Փոխանցում է «Արմենպրեսը»՝ հղում անելով «Իտառ-տասս»-ին:

Աղբյուրի համաձայն՝ զոհվել է 11 մարդ, 47-ը` վիրավորվել, որոնց մեծ մասը երեխաներ են: «Մենք դժվարին պահ վերապրեցինք: Սակայն քվեարկությունը շարունակվում է»,- ասել է նահանգապետի տեղակալ Սամիր Գադբանը: Նրա տեղեկացմամբ` կեսօրի տվյալներով Հալեպում քվեարկել է 200 հազար մարդ:

Քաղաքում, որտեղով անցնում է ճակատային գիծը, աշխատում է 800 ընտրական տեղամաս: Հալեպի արևմտյան մասը, որտեղ էլ տեղափոխվել է փախստականների մեծ մասը, գտնվում է Սիրիայի բանակի պաշտպանության ներքո: 

 

Նախորդ հոդվածը‘Շտապ. Սողանքի հետեւանքով փակվել է Վանաձոր-Ալավերդի ճանապարհը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հավաքական, որ մենք այդպես էլ չենք տեսնի’