‘Հավաքական, որ մենք այդպես էլ չենք տեսնի’

1130

Ֆուտբոլային շատ աստղեր վնասվածքների կամ  էլ մարզիչների որոշմամբ Աշխարհի առաջնությունում հանդես չեն գա:

 

 «Газета.Ru»  ներկայացնում է այն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որոնք վնասվածքների պատճառով, կամ էլ մարզիչների որոշմամբ չեն մասնակցի Բրազիլիայի աշխարհի առաջնությանը:

Հունիսի  2-ին  Աշխարհի առաջնությանը մասնակից  երկրների հավաքականների մարզիչները հայտարարեցին իրենց հավաքականների 23 հոգուց բաղկացած վերջնական հայտացուցակը:   Մարզիչներից շատերը ստիպված էին դուրս թողնել լավ խաղացողներին, որպեսզի մնան լավագույնները: Իսկ ոմանք էլ դուրս մնացին Աշխարհի առաջնությունից վնասվածքների պատճառով:

 

Այսպիսով, ներկայացնում ենք Աշխարհի առաջնությունից դուրս մնացած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:

 

Դարպասապահ— Ստիվ Մանդանդա (Ֆրանսիա)

«Մարսելի» դարպասապահը մրցաշարին մասնակցելու հնարավորությունից զրկվել է Ֆրանսիայի առաջնության եզրափակիչ՝  «Հենգամ»-ի հետ խաղի ընթացքում ստացած վզի վնասվածքի պատճառով: 16 խաղ Աշխարհի ազգային հավաքականի կազմում անցկացրած դարպասի  29- ամյա պաշտպանի մոտ հայտնաբերվել է ողնաշարի վզային հատվածի  ճեղքվածք: Մարզումներին Մանդանդան կարող է վերադառնալ միայ հուլիսի կեսերին, իսկ հավաքականում նրան կփոխարինի  Ստեփան Ռյուֆեն «Սենթ Էտյենից»:

 

Պաշտպաններ Դանիել  Կարվախալ  (Իսպանիա), Միրանդա, Ֆելիպե Լլուիս (երկուսն էլ՝ Բրազիլիայից.

Կարվախալը, ով Մադրիդի  «Ռեալի» կազմում դարձել է  Եվրոպայի չեմպիոնների լիգայի չեմպիոն՝ ընգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում, հանդես չի գա Աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ՝ Վինսենտե դել Բոսկեի  որոշմամբ: Սա այն դեպքն է, երբ  մասնագետի համար ընտրությունն այնքան մեծ է, որ ստիպված ընտրել է լավագույններին: Իսկ ինքը՝ 22-ամյա Կարվախալը խոստովանել է, որ անչափ հպարտ է հավաքականի թեկնածու լինելու հանգամանքով:

 

Լավագույններից լավագույնին է  ընդգրկել Բրազիլիայի հավաքականի կազմում նաև  Լուիս Ֆելիպե Սկոլարին: Ընտրանու հայտացուցակում տեղ չեն գտել Իսպանիայի գործող չեմպիոններ, Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցներ, Մադրիդի «Ատլետիկո»-ի խաղացողներ Միրանդան և Ֆելիպե Լուիսը.  հենց նրանց  ջանքերի շնորհիվ էր, որ մայրաքաղաքային այս ակումբը դարձավ  իսպանական առաջնության անկասելի թիմերից մեկը:

 

Կիսապաշտպաններ. Սամիր Նասրի (Ֆրանսիա),Խեսուս Նավաս (Իսպանիա),Ռաֆաել վան դեր Վարտ (Հոլանդիա),Թեո Ուոլկոտ (Անգլիա)

 

«Մանչեստր Սիթիի» կիսապաշտպան Նասրին Ֆրանսիայի հավաքականուն չընդգրկվեց գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ ունեցած ձգձգվող կոնֆլիկտի պատճառով: Ինքը՝ ֆուտբոլիստը այդ նորությունը հանգիստ ընդունեց, իսկ ահա նրա ընկերուհին՝ Անարա Ատանյեսը այդ ամենին տվել է ավելի ամբողջական բնութագիր:  Այնտեղ կան նաև փոքր-ինչ գռեհիկ խոսքեր, որի համար Դեշամը աղջկան դատի է տվել:

Չավի, Ինյեստա, Խաբի Ալոնսո, Կոկե, Բուսկետս, Կասորլա, Ֆաբրեգաս, Մատա, Դավիդ Սիլվա՝ կարող եք այստեղ տեղ գտնել նաև Խեսուս Նավասի համար: Այդպես դել Բոսկեն  էլ  տեղ  չի գտել: Ընդհանուր առմամբ, այս խաղաշրջանում «Մանչեստր Սիթիի» ներկայացուցիչների բախտը չի բերել. ճիշտ է, Անգլիայի չեմպիոններ նրանք դարձան, բայց խորհրդանշական հավաքականում՝ ոչ մի խաղացող: Ահա հիմա էլ Նասրին  ու Նավասը  Աշխարհի առաջնությանը չեն մեկնում:

Վան դեր Վարտը, որը ազգային հավաքականի կազմում  անցկացրել է  շուրջ 100 հանդիպում, պատրաստվում էր նոր սխրանքների:  Սակայն, նա սրունքահոդային վնասվածք ստացավ Պորտուգալիայում անցկացած հավաքների ժամանակ:  Հիմա Լուի Վան Գալը պետք է մտածի, թե ով կփոխարինի «Համբուրգի» կիսապաշտպանին դաշտի կենտրոնում:

 

Արդեն կես տարի է, ինչ ծնկի  խաչաձև հանգույցների վնասվածք է ստացել «Արսենալից» Ուոլկոտը: 24-ամյա խաղացողը կարող էր  արագություն հաղորդել հավաքականի խաղին, սակայն ավա՜ղ…

 

Հարձակվողներ. Ռադամել Ֆալկաո (Կոլումբիա), Կարլոս Տևես (Արգենտինա),Սեյդի  Դումբիա (Կոտ-դ’Իվուար)

 

«Այն оրը, երբ ես որոշում ընդունեցի Ֆալկաոյին հավաքականում չընդգրկելու մասին, Կոլումբիայի հավաքականում աշխատած տարիների ընթացքում իմ ամենատխուր оրն էր», — հայտարարել  արգենտինացի մասնագետ Խոսե Պեկերման: Ինչպես Ուոլկոտը, այնպես էլ Ֆալկաոն հունվարին ծնկի խաչաձև հոդի վնասցածք է ստացել, բայց  ամեն ինչ անում էր  Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:  Պեկերմանը հայտարարել է, որ մինչև վերջին պահը պատրաստ էր սպասել այս ֆուտբոլիստին: Այնուհանդերձ, հունիսի 2-ին այս հարձակվողի անունը հայտացուցակում չկար:

 

Արգենտինացի Տևեսի ճակատագիրը  նման է Նասրիին: Միայն թե Կառլոսը չունի ընկերուհի, որ կարող էր մի երկու «քաղցր» խոսք Ալեքսանդրո Սաբելյեի հասցեին:  Մարզչի և ֆուտբոլիստ միջև այս հակասությունը հանգեցրեց նրան, որ Արգենտինայի հավաքականի հարվածային ուժը նորից կլինեն Մեսսին ու Սերխիո Ագուերոն:

 

Բանակային  Դումբիան, որը  Ռուսաստանի  առաջնության գլխավոր ռմբարկուն դարձավ, հայտարարել է, որ իրեն զայրացրել է Սաբրի Լյամուշի պատճառաբանությունն այն մասին, որ ինքը վնասվածք ունի: Ֆուտբոլիստին այնքան  բարկացրել այս ամենը, որ հայտարարել է ազգային հավաքականում իր կարիերան ավարտելւ մասին:

 

Այս բոլոր ֆուտբոլիստներից, որոնք չեն ընդգրկվել ազգային հավաքականներու,  հնարավոր կլիներ մի ամբողջ թիմ կազմել: Իսկ եթե նաև ավելացնենք այն երկրների ֆուտբոլիստներին, որոնց հավաքականները Բրազիլիայի ուղեգիր չեն ստացվել, ապա մի թիմ կազմավորվորեր, որը կարող էր դառնալ Աշխարհր առաջնության ֆավորիտը: Նրանցից  Զլատան Իբրագիմովիչը, Պետր Չեխը, Գարետ Բեյլը և շատ ուրիշներ առաջնությունը կդիտեն հեռուստացույցով:

Մեզ մնում  հայտնել այն անունները, որոնք կարող էին դառնալ այս խորհրդանշական հավաքականի փոխարինողները:

 

Մարտեն Ստեկելենբուրգ, Գրեգորի վան դեր Վիլ (երկուսն էլ՝ Հոլանդիայից),Իսկո, Ալվարո Ալվարո (Իսպանիա),Դանի (Պորտուգալիա), Կակա, Ռոնալդինյո (երկուսն էլ՝ Բրազիլիայից), Ռիկարդո Մոնտոլիվո (Իտալիա):

 

Նախորդ հոդվածը‘Հալեպում ժամեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 11 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’