Հակառակորդը կրակել է Խաչիկ գյուղի հատվածում․ ՊՆ

621

Հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։
Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

ՊՆ

Նախորդ հոդվածըISW․ Պուտինն ակնարկում է, որ Դոնբասում ռուսաստանյան զորքերը պետք է օպերատիվ դադար վերցնեն
Հաջորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Լիուլի բավարար է պայքար բեմադրելու համար