‘ՀԱԿ-ը առաջնահերթություն տվեց «մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովին’

1767

Այս պահին  Ազգային ժողովում ընթանում է Պետաիրավական հանձնաժողովի նիստը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը առաջարկել է խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին  օրենքի նախագծի քննարկումը հետաձգել մեկ տարով: Պատգամավորը այս քայլը բացատրել է նրանով, որ այս պահին ավելի ակտուալ նախագիծ կա, որը խմբակցությունը պատրաստվում է շրջանառության մեջ դնել առաջիկա քառօրյայում:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին խորհրդարանի հերթական քառօրյայի ժամանակ ոչ իշխանական չորս ուժերը ստորագրահավաք կկազմակերպեն` քառօրյայի ընթացքում 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի արտահերթ քննարկում նախաձեռնելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Գերագույն Ռադան որոշել է զորանոցներ վերադարձնել ոստիկանությանը և զինծառայողներին’
Հաջորդ հոդվածը‘«Արմավիայի» աշխատակիցները այս պահին բողոքի ցույց են անցկացնում (թարմացված)’