‘ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու նվազագույն աշխատավարձը տասը հազար դրամով բարձրացնելու նախագծին’

1267

ՀԱԿ խմբակցությունը պատրաստվում է դեմ քվեարկել կառավարության` նվազագույն աշխատավարձը տասը հազար դրամով բարձրացնելու նախագծին: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ըստ ՀԱԿ խմբակցության քարտուղարի` ինքն արդեն մոտավոր հաշվարկներ է արել և եկել այն եզրակացության, որ աղքատության մակարդակն ավելի կխորանա, և բնակչության ևս 25 տոկոսը միանգամից աղքատանալու է:

Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի այն պնդումներին, թե կենսաթոշակները և նպաստները բարձրանալու են հաջորդ տարի, Արամ Մանուկյանը նշել է, թե դրանք հերթական անիրականանալի խոստումներն են: «Խաբեցին, հերթական անգամ խաբեցին: Գործում են կարծես այս երկրի, այս ժողովրդի և գործող օրենքների հետ կապ չունեցող մարդիկ, պաշտոնապես հայտարարում են, հետո խաբում են: Գալիս են խորհրդարանի ամբիոնից խոսում են, հետո չեն իրականացնում: Բացարձակ պատասխանատվությունից զուրկ մարդիկ են»,- ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. «Այն կառավարությունը, որը չապահովի աշխատավարձի առաջանցիկ աճ, պետք է հրաժարական տա»… Սպասում ենք’
Հաջորդ հոդվածը‘Պռոշյանցիները հրաժարվում են գյուղապետարան թողնել համայնքապետի պաշտոնակատարին’