Կորոնավիրուս․ Եվրոպան չեղարկում է սահմանափակումները

418

Շոտլանդիան պատրաստվում է կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը չեղարկել հուլիսի 19-ից՝ այն օրը, երբ Միացյալ Թագավորությունը ծրագրել է վերջնականապես հրաժեշտ տալ լոքդաունին և սոցիալական հեռավորություն պահպանելուն։ Իսկ, ահա, շոտլանդացիները որոշել են առայժմ պահպանել դիմակ կրելը։

Ֆրանսիան այս ընթացքում հայտարարել է պարտադիր պատվաստում անցկացնել բուժաշխատողների շրջանում և սանիտարական անցաթուղթ սահմանել սննդի օբյեկտների ու մշակութային միջոցառումների այցելուների համար։ Նախագահ Մակրոնը հայտարարել է, որ ձգտում է պատվաստել ողջ բնակչությանը, բայց չի գործածել «պարտադիր պատվաստում» արտահայտությունը։ Սակայն նրա ընդդիմախոսների կարծիքով՝ ի վերջո, ֆրանսիացիներին հենց դա էլ սպասվում է։ Եվ ֆրանսիացիները, ինչպես երևում է, լսել են իրենց նախագահին․ Մակրոնի ելույթից անմիջապես հետո պատվաստման համար հերթագրող կայքերը միանգամից ծանրաբեռնվել են․ այնտեղ րոպեում 20 հազար մարդ է այցելել։

Նիդեռլանդներում պատվաստվողների հերթը հասել է անչափահասներին՝ սկսած 12 տարեկանից։

Մինչդեռ Դանիայում պատվաստման կենտրոններ են ստեղծվում բնակչության խոցելի խմբերի թաղամասերում, որտեղ պատվաստվել պատրաստ է առայժմ ընդամենը 40 տոկոսը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՀԱՀ․ Անարխիա, թալան և տասնյակ զոհեր՝ նախկին նախագահ Զումայի բանտարկությունից հետո
Հաջորդ հոդվածըՊատվաստանյութերի՝ աշխարհի խոշորագույն արտադրողն սկսում է «Սպուտնիկ V»-ի արտադրությունը