‘Հաղթանակի դեպքում մեր երիտասարդական հավաքականը կնվաճի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր’

1278

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը երեկ առավոտյան մեկնել է Մոնտենեգրո, որտեղ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացնելու է վերջին հանդիպումը խմբում Մոնտենեգրոյի երիտասարդական հավաքականի հետ, հայտնում է ՀՖՖ կայքը: Երեկ մեր հավաքականը անցկացրել է առաջին մարզումըը, եւս մեկը կանցկացնի այսօր, իսկ սեպտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 19:30-ին Պոդգորիցա քաղաքի համանուն մարզադաշտումկմեկնարկի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը:

Սեպտեմբերի 7-ին Մոնտենեգրոյի ընտրանին ոչ-ոքի է խաղացել Չեխիայի երիտասարդական հավաքականի հետ, ինչը թույլ է տվել մեր թիմին վերջին մրցափուլի հանդիպումներից առաջ զբաղեցնել խմբում երկրորդ տեղը: Եվրոպայի երիտասարդական առաջնության փլեյ-օֆֆ փուլում հայտնվելու համար հարկավոր է հաղթելարտագնա խաղում: Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ փուլի ուղեգրեր կնվաճեն խմբերում երկրորդ տեղերը գրաված լավագույն չորս թիմ:

Հայաստանի երիտասարդական հավաքականը Մոնտենեգրո մեկնել է հետևյալ կազմով

Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Գանձասար»
Գոռ Էլյազյան, «Իմպուլս»

Պաշտպաններ
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Անդրանիկ Ոսկանյան, «Միկա»
Գրիգոր Հովհաննիսյան, «Փյունիկ»
Արամ Շահնազարյան, «Բանանց»
Գագիկ Դաղբաշյան, «Բանանց»
Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»

Կիսապաշտպաններ
Նարեկ Գյոզալյան, «Բանանց»
Մասիս Ոսկանյան, ԿՍՎ «Ռոզելար», Բելգիա
Կարեն Մուրադյան, «Շիրակ»
Վարդգես Սաթումյան, «Միկա»
Աղվան Պապիկյան, ԼԿՍ Լոձ, Լեհաստան
Արեգ Ազատյան, «Միկա»
Էդգար Մալաքյան, «Վիկտորիա Պլզեն», Չեխիա 
Գևորգ Կարապետյան, «Բանանց»
Գագիկ Պողոսյան, «Փյունիկ»

Հարձակվողներ
Վիլեն Այվազյան, «Փյունիկ»
Գևորգ Բադալյան, «Բանիկ Օստրավա», Չեխիա 
Հովհաննես Հովհաննիսյան, «Փյունիկ»

 

Վերջին տուրից առաջ մեր խմբի մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ունի

 

 

Թիմ

Խ

Հ

Ո

Պ

Գնդ.

+-

Մ

1

Չեխիա

7

5

1

0

19-3

+16

17

2

ՀԱՅԱՍՏԱՆ

7

4

2

1

11-5

+6

14

3

Ուելս

7

3

1

3

7-5

+2

10

4

Մոնտենեգրո

7

3

0

3

14-8

+6

10

5

Անդորա

8

0

0

8

2-30

-30

0

 

Նախորդ հոդվածը‘Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Գյադա իշխանության գյադա ներկայացուցչից որեւէ այլ բան սպասել չէր էլ կարելի. Նիկոլ Փաշինյան’