‘Հաղթանակ և վարկանիշային միավորներ’

1500

Եթե խաղադաշտ ես դուրս բերում թիմ, որի միջին տարիքը 20,5 տարեկան է, ուրեմն պետք է պատրաստ լինես ամեն ինչի` պատանեկան սխալներից մինչեւ դրվագային ֆուտբոլ: «Փյունիկի» կազմում ամենատարեցը մի քանի օր առաջ 23-ամյակը բոլորած, թիմի ավագ Դավիթ Մանոյանն էր:

«Փյունիկը» Սկոպյեյում խաբուսիկ ամրության պաշար էր ստեղծել եւ ընդամենը մեկ հարվածով ամեն ինչ կարող էր շրջվել:

Բոլորս էլ հասկանում ենք, որ հայկական որեւէ թիմ չի կարող խաղադաշտ դուրս գալ եւ խաղալ 0-0 հաշիվ պահելու համար: Դա այն բանից չէ, որ մենք փորձում ենք հարձակողական ֆուտբոլ խաղալ, այլ որ մերոնք հաստատ մրցակցին խաղի ընթացքում մի քանի շանս կտան:

Բայց եթե մրցակիցդ «Տետեքսն» է, ով նույնիսկ սեփական առաջնությունում է «տոնից տոն» հաղթանակ տանում, ապա գոլ չխփելն էլ բավական կլիներ հաջորդ փուլ անցնելու համար:

Վերջին վայրկյանին Վիլեն Այվազյանի գոլը հոգեբանական իմպուլս էր, իսկ Հայաստանի համար` վարկանիշային միավորներ:

Անցնում ենք երկրորդ փուլ եւ սպասում, թե ով կլինի հաջորդ փուլում մեր մրցակիցը` «Ժալգիրիս», թե՞ «Սենտ Պատրիկ»:

Աղբյուրը՝ «Ֆուտբոլ365»

ՓՅՈՒՆԻԿ-ՏԵՏԵՔՍ 1-0 (0-0) MC
1-0՝ Վիուլեն Այվազյան 90՛
ՓՅՈՒՆԻԿ. 12.Գոռ Մանուկյան, 2.Արման Հովհաննիսյան, 3.Վարազդատ Հարոյան, 19.Վասպուրակ Մինասյան, 33.Տարոն Ոսկանյան, 8.Գագիկ Պողոսյան, 11.Դավիթ Մանոյան, 15.Արթուր Յուսպաշյան, 17.Աղվան Պապիկյան (10.Ղուկաս Պողոսյան, 69), 23.Աշոտ Սարդարյան (9.Գոռ Մալաքյան, 86), 24.Սարգիս Բալոյան (22.Վիուլեն Այվազյան, 59)
ՏԵՏԵՔՍ. 1.Վանչե Մանչեւսկի, 2.Ալեկսանդր Կրստեսկի, 4.Էգզոն Բեյտուլայ, 5.Իգոր Կրալեւսկի, 6.Միրոսլավ Յովանովսկի (9.Գենց Իսենի, 59), 7.Բոբի Բոժինովսկի, 8.Դարկո Միցեւսկի, 13.Ֆիլիպ ԴԵսպոտովսկի, 14.Դրագան Նաչեւսկի, 9.Գենց Իսենի (18.Կրիստյան Տոշեւսկի, 84), 10.Վիկտոր Անգելով (21.Միլան Ռիստովսկի, 76), 11.Ֆիլիպ Պետկովսկի
Զգուշացում՝ Գոռ Մալաքյան 87՛ (Փ), Դրագան Նաչեւսկի 37՛ (Տ), Էգզոն Բեյտուլայ 38՛ (Տ), Միրոսլավ Յովանովսկի 45՛ (Տ)
52 ԳՆԴԱԿԻ % 48
17 (9) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 17 (8)
10 ՏՈՒԳԱՆՔ 17
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 7
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 1

Նախորդ հոդվածը‘Հ. Չարչարենց. Անմեղության վերջը’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Գալու է պատասխան տալու ժամանակը’