‘ Համանախագահները հանդիպել են արցախյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին’

948

Դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մամուլի ակումբում կայացել է արցախյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորի հետ։  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկացրել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին, իսկ արցախյան ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեությունը քաղաքացիական խաղաղարարության շրջանակներում։ Հանդիպման մասնակիցները քննարկել են խաղաղ գործընթացին առնչվող մի շարք հարցեր։ Արցախյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարևորել են կարգավորման գործընթացի մեթոդաբանության և փիլիսոփայության փոփոխման անհարաժեշտությունը։ Առանձնակի ուշադրություն է դարձվել պաշտոնական բանակցությունների (Track-1) և քաղաքացիական խաղաղարարության (Track-2) միջև կապերի զարգացմանը, ինչպես նաև դրանց զուգակցման ու խաղաղ գործընթացում հանրության լայն շերտերի ներգրավման արդյունավետ մեխանիզմների որոնմանը։

 

Նախորդ հոդվածը‘Փրկարար ծառայողը խախտել է հասարակական կարգը’
Հաջորդ հոդվածը‘Տոնածառի տոնին էլ գլխաքանակ ապահովեց «վարչական ռեսուրսի» հաշվին’