‘Համաներումը կտարածվի Տիգրան Առաքելյանի եւ Վոլոդյա Ավետիսյանի վրա՞’

1086

Ազգային ժողովում այսօր ստացվել է Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկը: Փաստաթուղթը գաղտնի է՝ մինչև խորհրդարանի նիստերի դահլիճում քննարկումը դրա տեքստը չի հրապարակվելու: Վաղը այն կքննարկվի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում: 

Մինչ այդ, մի բարձրաստիճան հանրապետականից «Ազատություն» ռադիոկայանին հայտնի է դարձել, որ համաներումը տարածվելու է ինչպես 2011 թվականի օգոստոսից անազատության մեջ գտնվող Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի, այնպես էլ՝ վերջերս կալանավորված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի վրա:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է հայ ռազմագերու մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական ուիքենդ. Հասսելբայնկից մինչև Դիեգո Կոստա՝ «Ատլետիկոն» նոր պատմություն է կերտում’