Համատեղ զորավարժությունների են պատրաստվում

566

Բելառուս է ժամանում ՌԴ զորախումբը՝ Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգատեսի առաջին փուլի շրջանակներում։

Նախորդ օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ Մոսկվան և Մինսկը փետրվարին համատեղ զորավարժություններ են անցկացնելու։ Զորավարժությունները նախատեսված են Բելառուսի արևմտյան և արևելյան սահմանների մոտ, այսինքն՝ Լեհաստանի և Ուկրաինայի սահմաններին։ Մինսկում պնդում են, որ սահմանի մյուս կողմում ՆԱՏՕ-ի հազարավոր զինվորականներ են կուտակվել։

Համատեղ զորավարժությունները կողմերը համաձայնեցրել են դեռ դեկտեմբերին, Արևմուտքի հետ Ռուսաստանի և Բելառուսի երկխոսության սրացման ֆոնին։ Արևմուտքը Կրեմլին մեղադրում է Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ կազմակերպելու մեջ։

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոքը Կիև այցի ժամանակ այդ հանրապետության անվտանգությունը կապել է համաեվրոպական անվտանգության հետ և խոստացել է օգնել։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հերթական անգամ հերքել է Արևմուտքի մեղադրանքները Մոսկվայի «ագրեսիվ» մտադրությունների վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ Ուկրաինան այսօր ԱՄՆ-ի արտաքին կառավարման տակ է, և «Վաշինգտոնը միանգամայն ի վիճակի է Կիևի վարչակարգին ստիպելու, վերջապես, կատարելու Մինսկի պայմանավորվածությունները»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԻնչո՞ւ են այդ երեքը գերիշխող. «Առավոտ»
Հաջորդ հոդվածըՌետրո. Ռ. Իշխանյան. Հայկական պարզունակ զգացմունքային տարերքն այս անգամ էլ հաղթեց բանականությանը