‘Հայաստանը Մամուլի ազատության ցուցիչում՝ 78-րդն է’

895

«Լրագրողներ՝ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության 2014 թ. ցուցանիշները: Ըստ  Ինդեքս-2014 հետազոտության, որում վերլուծվում է 2013 թ. աշխարհում խոսքի ազատության վիճակը, առաջատարների եռյակը մնացել է նույնը՝ Ֆինլանդիա, Նիդեռլանդներ և Նորվեգիա: Ընդ որում՝ Ֆինլանդիան «Ռեպորտյորներ՝ առանց սահմանների»-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է արդեն չորրորդ տարին անընդմեջ: 

Խոսքի ազատությունը ամենաչարամիտ ձևով ոտնահարողների եռյակը նույնպես չի փոխվել անցյալ տարվանից. դրանք են՝ Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան: Այս երկրներում «տեղեկատվության ազատություն պարզապես գոյություն չունի»: Նրանց հետևում է Սիրիան:

180 երկրներ ընդգրկող ցուցակում Ռուսաստանը մնացել է նախկին տեղում՝ 148-րդում: Հետխորհրդային երկրներից ամենամեծ առաջընթացը գրանցել է Վրաստանը՝ բարձրանալով 17 կետով և զբաղեցնելով 84-րդ տեղը: Վարկանիշային ցանկի հեղինակները նշում են այդ երկրում լարվածության թուլացումը և նախագահական ընտրությունների խաղաղ ելքը: Իսկ նախկին ԽՍՀՄ պետություններից մամուլի ազատությունը ամենալավ վիճակում է, բացի Բալթյան երկրներից, նախկինի պես՝ Մոլդովայում (56-րդ տեղ) և Հայաստանում (78-րդ տեղ), փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ղազախստանում պահանջում են Ազգային բանկի ղեկավարի հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘ՀԴԲ-ն պատերազմ է հայտարարել «լազերային խուլիգաններին»’