‘Հայաստանը նոր վարկ է վերցնում ‘

1211

Արժույթի միջազգային հիմնադրամի  (ԱՄՀ) գործադիր խորհուրդը մարտի 7-ի նիստում հավանություն է տվել 82.21 մլն SDR (127,6 մլն դոլար կամ ՀՀ քվոտայի 89,4%) «Ընդլայնված վարկավորում» (Extended Fund Fasility) 38-ամսյա վարկային ծրագրին Հայաստանի համար: Այդ մասին ասվում է ԱՄՀ պաշտոնական կայքում: Հիմանդրամի խորհրդի որոշումը թույլ կտա առաջիկայում Հայաստանին տրամադրել շուրջ 18,2 մլն դոլար (11,74 մլն SDR), իսկ մնացած վճարումները կիրագործվեն փուլ առ փուլ` EFF ծրագրի իրագործմանը զուգընթաց::

Քննարկումների ժամանակ ԱՄՀ կարգադրիչ-տնօրենի տեղակալ և վարչության նախագահի պաշտոնակատար Նեմաթ Շաֆիկը հաղորդել է, որ 2010-2013թթ. Հայաստանում արդեն իրականացվել է հիմնադրամի «Ընդլայնված ֆինանսավորում» (EFF) և «Ընդլայնված վարկավորում» (EFC) ծրագիրը, թեև տնտեսական աճն ու ինֆլյացիան հանրապետությունում դեռևս շարունակում են մնալ անկայուն, առկա է վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի մեծ դեֆիցիտ, աղքատության և գործազրկության բարձր մակարդակ:

Հիշեցնենք, որ ԱՄՀ գործադիր խորհուրդը եռամյա EFF/ECF ծրագրի շրջանակում 2013 թվականի հուլիսի 1-ի նիստում հավանություն էր տվել Հայաստանին 84 մլն դոլարի (55 մլն SDR) հերթական (յոթերորդ  և վերջին) տրանշի տրամադրմանը: Հաշվի առնելով յոթերորդ տրանշը` ԱՄՀ ընդհանուր փոխառությունների գումարը, պայմանավորվածություններին համապատասխան, կազմել է 407,2 մլն դոլար (266,8 մլն SDR):

 

Նախորդ հոդվածը‘Ազգային Ժողովը մերժեց Մարտի 1-ի հանձնաժողովի նախագիծը.Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ-ն ներողություն է խնդրել Ուկրաինայի դեսպանից՝ ուշացած գրառման համար ‘