‘Հայաստանը 3 դիրքով վատթարացրել է իր ցուցանիշները տնտեսական ազատության ցուցիչով’

919

Աշխարհի երկրների տնտեսական ազատության ցուցիչով, որը կազմվում է ամերիկյան  Heritage Foundation հիմնադրամի և The Wall Sterrt Journal թերթի կողմից, Հայաստանը մեկ տարում 3 դիրքով վատթարացրել է իր ցուցանիշները, արդյունքում անցյալ տարվա 38-րդ հորիզոնականի փոխարեն (177 երկրների ցանկում)՝ այս տարի Հայաստանի տնտեսությունն զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը (178 երկրների շարքում)՝ 68.9 միավորով:

Համաձայն վերլուծական զեկույցի, որը կազմվում է 1995 թվականից, The Heritage Foundation փորձագետները տնտեսական ազատությունը սահմանում են որպես «կառավարության միջամտության կամ խոչընդոտման բացակայոթյունն արտադրության, ապրանքների ու ծառայությունների բաշխման և սպառման գործընթացներում, բացառությամբ քաղաքացիներին ազատությունների պաշտպանության և աջակցման անհրաժեշտությունը, որպես այդպիսին»: Տնտեսության ազատության մակարդակը հաշվարկվում է 10 ցուցանիշների միջին թվաբանականի հիման վրա` բիզնեսի, առևտրի, ֆինանսական հատվածի, ներդրումների, աշխատանքի ազատությունների, մոնետար և ֆիսկալ ազատությունների, սեփականության իրավունքների երաշխիքների, բյուրոկրատական ապարատի չափերի և կոռուպցիայից պաշտպանված լինելու աստիճանի հիման վրա: Այսպիսով, «բացարձակ ազատ» տնտեսությունն արդյունքում պետք է ստանա 100 միավոր, իսկ այտեղ, որտեղ չկան այդ ազատությունները` արդյունքը պետք է լինի զերո: Զեկույցում ներկայացված բոլոր երկրները բաժանվել են 5 պայմանական խմբերի, ըստ տնտեսական ազատության իրենց վարկանիշների` «ազատ», «առավելապես ազատ», «չափավոր ազատ», «առավելապես ոչ ազատ» և «ոչ ազատ» խմբերի: Ինդեքսը կազմողները գտնում են, որ ազատ տնտեսության և դրա զարգացման հաջողության միջև գոյություն ունի փոխադարձ կապ, ինչը կարելի է դիտել տվյալ հետազոտության շնորհիվ: Տնտեսական ազատության յուրաքանչյուր դասի համար բերվում է 0-ից մինչև 100 վարկանիշ, որը ցույց է տալիս այդ երկրի դիրքը մյուս պետությունների շարքում: Համապատասխանաբար, որքան ցածր է այդ վարկանիշը, այնքանով ցածր է նաև տվյալ երկրի ցուցանիշն այդ դասում:

Հայաստանը գտնվում է «չափավոր ազատների» ցանկում, չնայած, որ բազային որոշ չափանիշներ բնորոշ են «առավելապես ոչ ազատ» և «ոչ ազատ» խմբերի երկրներին: Այսպես, սեփական իրավունքի ցուցանիշով Հայաստանը գտնվում է ամենա անպաշտպանվածների շարքում, ունենալով ընդամենը 30 միավոր, ինչը համադրելի է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են` Ռուանդան, Ղազախստանը, Բուլղարիան, Պանաման, Պարագվայը, Գվատեմալան, Ղրղզստանը և Ռուսաստանը: Նույն իրավիճակն է նաև կոռուպցիայի հետ կապված ցուցանիշով` 26.7 միավոր: Այս ցուցանիշով Հայաստանը զիջում է միայն Ֆիլիպիներին (26.1) և Ադրբեջանին (22.7): Իսկ ֆիսկալ ազատությունը Հայաստանում գնահատվել է 86.5 միավոր, կառավարության մասնակցությունը` 81.3 միավոր, ձեռնարկատիրության ազատությունը` 83.1 միավոր, աշխատանքի ազատությունը` 78.5 միավոր, մոնետար ազատությունը` 77.0 միավոր, առևտրի ազատությունը` 85.5 միավոր, ֆինանսական ազատությունը` 70 միավոր: Տեղին է նշել, որ Հայաստանում ներդրումների ազատության ցուցանիշը մեկ տարում վատթարացել է 5 կետով, 75 միավորից նվազելով մինչև 70 միավոր:

Ինչպես նշվում է զեկույցում, «ազատ տնտեսություն» ունեցող երիկրների առաջին խմբում են այն երկրները, որոնք հավաքել են 80 և ավելի միավոր: Դրանք վեցն են`Հանկոնգը, Սինգապուրը, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան և Կանադան: «Առավելապես ազատ»-ների խմբում են այն երկրները, որոնք հավաքել են 70-ից 80 միավոր, այստեղ նշված է 27 պետություն, որտեղ ԱՄՆ-ից բացի գտնվում են` Միացյալ Թագավորությունը (14 — րդ), Գերմանիան (18), Ճապոնիան (25), իսկ նախկին Խորհրդային Միության երկրներից`  Էստոնիան (11), Լիտվան (21) և Վրաստանը (22): Ադրբեջանը գտնվում է 81 տեղում, նույնպես աչքի ընկնելով «սեփականության իրավունքի բարձր աստիճանի անպաշտպանվածությամբ» (20), ինչպես նաև կոռուպցիայի ցուցանիշով (22.7): Ցանկի ստորին մասում հիմնականում «առավելապես ոչ ազատ» երկրներն են, որոնց շարքում է նաև Ռուսաստանը, այս տարի իջնելով մեկ դիրքով և ընդհանուր վարկանիշում զբաղեցնելով 140 հորիզոնականը: 

Նախորդ հոդվածը‘Նորակոչիկ զինծառայողին ծեծելու կասկածանքով ձերբակալվել է զորամասի բուժծառայության պետը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2014-2016 թթ. կկազմի 5%. ՀԲ’