‘Նորակոչիկ զինծառայողին ծեծելու կասկածանքով ձերբակալվել է զորամասի բուժծառայության պետը’

1152

Դեկտեմբերի 18-ին բանակ զորակոչված նորակոչիկ 18-ամյա Մհեր Խլղաթյանին ծեծելու համար երկու անձ ձերբակալվել է, որոնցից մեկը սպա է, Panorama.am-ին տեղեկացրել է ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը:

Ձերբակալվե են նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը և զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադևոսյանը: Նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358 պրիմ 1 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարելու կասկածանքով`«մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը»:

Նախորդ հոդվածը‘Եվրասիական բանկի գնահատմամբ, ՄՄ-ին Հայաստանի անդամակցումը կապահովի ՀՆԱ տարեկան 4 տոկոս լրացուցիչ աճ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը 3 դիրքով վատթարացրել է իր ցուցանիշները տնտեսական ազատության ցուցիչով’