‘Հայաստանից արտագաղթում են Ավա՞ն ‘

1092

Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այդ ընտրատարածքում ընտրողների թիվը` 2012 թվականի մայիսին կայացած ԱԺ ընտրություններից հետո, (այսինքն` գրեթե 7 ամսվա ընթացքում) աճել է:

«Մայիսի 6-ի ընտրություններին այս ընտրատարածքի ընտրողների թիվը կազմել է 63 814 մարդ, իսկ այս ընտրություններին` 65 000»,- հայտարարել է Սաֆարյանը:

Նա հավելել է, որ կան հասցեներ, որոնց վրա գրանցված են 70 չափահաս մարդիկ, 904 հասցե կա 6 և ավել ընտրողներ ունեցող բնակարաններ:

Ըստ պաշտոնական տվյալների, 2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանը լքել է 88 241 մարդ: Ընդ որում, նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի  համեմատ՝ մեկնած- չվերադարձածների թիվն ավելացել  է 6 700 -ով կամ 8,2%-ով:

Հիմա, եթե ամբողջ Հայաստանից բնակչությունը արտագաղթում է, իսկ Ավանի բնակչության թիվը մոտ 7 ամսվա ընթացքում այսպես ավելանում է, ապա ստացվում է, որ ըստ իշխանությունների հրապարակած թվերի տրամաբանության, Հայաստանի տարբեր վայրերից քաղաքացիները արտագաղթում են ոչ միայն այլ երկրներ, այլ նաեւ Ավա՞ն:  

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ Նախագահը Մարտակերտի ջրամատակարարման հարցը որակել է որպես ամենակարեւոր հարցերից մեկը ‘
Հաջորդ հոդվածը‘Գտնվել է հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանը’