‘Հայաստանի ազգային հավաքականը այսօր մեկնեց Լատվիա’

939

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լատվիա, որտեղ սեպտեմբերի 3-ին կանցկանցի ընկերական հանդիպում Լատվիայի հավաքականի հետ:  Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում: Խաղի սկզիբը Երևանի ժամանակով ժամը 21:45-ին:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լատվիա մեկնել են` Գևորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին, Կամո Հովհաննիսյանը և Ալեքս Էնրիկե դա Սիլվան: Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները կմիանան թիմին Լատվիայում:

Տեղեկատվությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Նախորդ հոդվածը‘Նորվեգիայում լվացող հեղուկը շփոթել են սպորտային սնունդի հետ’
Հաջորդ հոդվածը‘Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրն այսօրվանից ուժի մեջ կմտնի’