‘Հայաստանի բանկային համակարգով իրականացվող մասնավոր անձանց տրանսֆերտների ներհոսքը 2013-ին ավելացել է 10.8%-ով ‘

1132

Հայաստանի բանկային համակարգով իրականացվող մասնավոր անձանց տրանսֆերտների զուտ ներհոսքը 2013 թվականին կազմել է $ 1,9 մլրդ, տարեկան կտրվածքով աճելով 10.8 %: Տրանսֆերտների ճնմշող մասն ավանդաբար գալիս է Ռուսաստանից` 86 %, որին հաջորդում են Միացյալ Նահանգները` 4.4 %, Ղազախստանը`1,3%, Ուկրաինան`0,9%, Գերմանիան և Ֆրանսիան`0.8 %:

Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկագրում, Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները Հայաստանից անցյալ տարի ավելացել են 10,9%, կազմելով $ 324.2 մլն: Արդյունքում, մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը դեպի Հայաստանում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է $ 1,5 մլրդ, տարեկան կտրվածքով աճելով 10.8 %: Աղբյուրի համաձայն, դեպի Հայաստան ընդհանուր դրամական փոխանցումների տարեկան աճը պայմանավորված է բազմաթիվ երկրներից կատարվող փոխանցումների ընդհանուևր ծավալների աճով: Մասնավորապես` Գերմանիայից`32.2%-ով, կազմելով 15.6 մլն դոլար, ԱՄՆ — 23 % և $ 82 մլն, Ֆրանսիա- 22.5 %`$ 14.5 մլն, Ռուսաստան-11%` $ 1,6 մլրդ, Ղազախստան- 5,3 %` $ 23,7 մլն: Աբնկում է արձանագրվել Ուկրաինայից եկող փոխանցոմներում` 10,5 %, մինչև $ 17 մլն, ինչպես նաև Չինաստանից` ավելի քան 2 անգամ, մինչեւ $ 1.4 մլն: Ըստ ԿԲ տվյալների, Հայաստանից դուրս գնացող փոխանցումների կեսից ավելին ընկնում է Ռուսաստանին` $ 180.3 մլն, տարեկան աճը`9.6%: Ընդ որում, աճ է արձանագրվել նաև Հայստանից դուրս գնացող մյուս ուղղություներով իրականացվող տրանսֆերտների գծով, բազառությամբ Ուկրաինայի, որի մասնաբաժինը կրճատվել է 4%, մինչև $ 14,8 մլն.:

Արդյունքում, զուտ ներհոսքի առյուծի բաժինն ընկնում է Ռուսաստանին` 92.3 % կամ $ 1.4 մլրդ: Բացասական սալդո է արձանագրվել ԱՄԷ –ից ներհոսքի գծով` $ 150 հազար, Չինաստանից` $ 10,4 մլն և Թուրքիայից`$ 2.5 մլն:

Նախորդ հոդվածը‘«Հյուսիս-հարավ» մայրուղու ծրագիրը ձախողվել է- Միջազգային ֆորումի ներկայացուցիչ’
Հաջորդ հոդվածը‘ԱՎԾ. ՀՀ բնակչության թիվը 2013-ին նվազել է 0.8% տոկոսով’