‘Հայաստանի երկու համայնքներում անց են կացվել արտահերթ ընտրություններ’

804

Երեկ` նոյեմբերի 4-ին, համայնքապետի ընտրություններ էին ՀՀ Արարատի մարզի Նոյակերտ համայնքում:

Նոյակերտում արտահերթ ընտրություններ էին նշանակվել, քանի որ օգոստոսի 6-ին մահացել էր գյուղապետ Կնյազ Սահակյանը:

Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին եղբայրներ Հովհաննես և Յուրիկ Հարությունյանները:

ԿԸՀ տվյալների համաձայն` 1 515 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 859-ը:

Հովհաննես Հարությունյանի օգտին գրանցվել է 804, Յուրիկ Հարությունյանի օգտին` 50 ձայն:

Դեմ քվեարկված քվեաթերթիկներ և անճշտություններ չեն գրանցվել:

Նոյեմբերի 4-ին ընտրություններ էին նաև Արագածոտնի մարզի Հակո համայնքում: Այստեղ պայքարը ավագանու անդամության համար էր:

135 ընտրողներից` գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ կազմել է 28:

Անվավեր, դեմ քվեարկված քվեաթերթիկներ և անճշտութուններ չեն գրանցվել:

Թեկնածուների օգտին ստացվել են.

Հասոյան Բարիս Ասկարի- 7
Հասոյան Դավատի Ղաչախի- 4
Սադոյան Օմար Թոռունի- 5
Սադոյան Թոռն Սաբրիի- 4
Սադոյան Մամե Սաբրիի- 3
Սուլեյմանով Կնյազ Ալիխանի- 5 ձայն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը եւ Ճապոնիան զորավարժություններ են սկսել վիճելի կղզիների մերձակայքում ‘
Հաջորդ հոդվածը‘Մայր Աթոռի հյուրընկալության բաժնի պատասխանատուն ծեծել է Արցախի պաշտպանության բանակի սպային’