‘Հայաստանի կառավարությունը հաստատել է ՄՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզի գործողությունների ժամանակացույցը ‘

964

Հայաստանի կառավարությունը հաստատել է Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը: «Արմենպրեսի» փոխանցմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ճանապարհային քարտեզով նախատեսվում է իրականացնել 262 միջոցառում: «Դրանցից 150-ը պետք է կատարվի մինչ Մաքսային միությանն անդամակցելը: Անհրաժեշտ է կատարել խմբագրական շտկումներ և չափազանց կարևոր է, որ այս պահի դրությամբ թարգմանությունները լինեն կոռեկտ, այս խնդրին անդրադարաձանք նաև երեկ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ»,- դիմելով կառավարության անդամներին` նշել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է հատկապես ուշադրություն դարձնել տերմիններին, որպեսզի հետագայում իդենտիֆիկացիայի խնդիրը հնարավոր լինի ամբողջությամբ լուծել, և ռուսերեն ու հայերերն տարբերակները համադրելի լինեն:

Մաքսային միությունը միանալու Հայաստանի մտադրության մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հադիպումից հետո: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ հաստատվեց Հայաստանի ճանապարհային քարտեզը:

Նախորդ հոդվածը‘Հակոբ Ինջիղուլյանին և Գևորգյանների ընտանիքին են այցելել Կարմիր խաչի ներկայացուցիչները’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի և Արցախի սահմաններում իրավիճակը վերահսկելի է. Սեյրան Օհանյան’