‘Հայաստանի հավաքականը շախմատի օլիմպիադայի եռակի չեմպիոն ‘

1602

Ստամբուլում ավարտվեց համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին տուրը։ Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակում հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել. երեք հավաքականեր՝ Չինաստանը, Հայաստանը եւ Ռուսաստանը հավասար միավորներ էին վաստակել, ինչը խոստանում էր բացառիկ լարված եւ դրամատիկ վերջաբան:

Այդպես էլ եղավ: Չինաստանի հավաքականը, որը վերջին տուրից առաջ լրացուցիչ գործակիցներով առաջատարն էր, չդիմացավ լարվածությանը եւ պարտվեց Ուկրաինայի հավաքականին 1:3: Հատկապես տպավորիչ էր ուկրաինացիների առաջատար Վասիլի Իվանչուկի, որը մի քանի ֆիգուր զոհաբերելով, մատային ցանցի մեջ գցեց ՝ զոհաբերություններով հաղթանակը Վանգ Հաոյի արքային: Այս հաղթանակը ուկրաինացիների ապահովեց մրցաշարի բրոնզե մեդալները:

Ռուսաստանի հավաքականի մրցակիցը Եվրոպայի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականն էր: Վլադիմիր Կրամնիկի եւ Սերգեյ Կարյակինի շնորհիվ Ռուսաստանը հաղթեց 3:1 հաշվով:
Այդ պահից ի վեր օլիմպիադայի վերջնական ելքը որոշվում է Հայաստան – Հունգարիա մրցավեճում: Արոնյանը սեւերով հանգիստ ոչ-ոքի խաղաց Պետեր Լեկոյի հետ: Այնուհետեւ ոչ-ոքի ավարտվեցին Գաբրիել Սարգսյան – Ֆերենց Բերկեշ եւ Հուդիթ Պոլգար – Վլադիմիր Հակոբյան պարտիաները: Եվ ամեն ինչ կախված էր Սերգեյ Մովսեսյան – Զոլթան Արմաշի պարտիայի ելքից: Մեր շախմատիստը անընդհատ ուժեղացնում էր ճնշումը, այնուհետեւ հզոր հարձակում ձեռնարկեց եւ այդքան կարեւոր հաղթանակ բերեց Հայաստանի հավաքականին:
Այսպիսով, Հայաստանի շախմատի հավաքականը այս հաղթանակից հետո վաստակեց 19 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով՝ նախնական հաշվարկներով, գերազանցեց նույնքան միավոր վաստակած Ռուսաստանի հավաքականի եւ հռչակվեց օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն:
Մրցաշարային աղյուսակի եզրափակիչ տեսքը
Թիմ Խ Հ Ո Պ Մ
1 Հայաստան 11 9 1 1 19
2 Ռուսաստան 11 9 1 1 19
3 Ուկրաինա 11 9 0 2 18

Նախորդ հոդվածը‘Հայաստանի շախմատի հավաքականը մոտ է չեմպիոնի կոչմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Կանանց Հայաստանի հավաքականն էլ հաղթանակով ավարտեց մրցաշարը ‘