‘Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում կարող է բարձրանալ շուրջ 20 հորիզոնականով’

1251

Հայաստանի ազգային հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում լավագույն 20-յակում տեղ զբաղեցնող հավաքականի: Այս մասին գրում է «Ֆուտբոլ365»-ը:

Անցյալ շաբաթ հրապարակված ՖԻՖԱ-ի հունիս ամսվա վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը 408 միավորով զբաղեցնում էր 89-րդ տեղը: Մալթայից կրած ցավալի պարտությունից հետո, մեր հավաքականը ոչ մի վարկանիշային միավոր չվաստակեց, իսկ ահա Դանիայի նկատմամբ տարած հաղթանակը զգալի միավորներ բերեց: 4-0 հաշվով հաղթանակը մեզ ապահովեց 1350 խաղային միավորներ, որը վերածած վարկանիշային միավորների հավասար է կլինի 126-ի: Հուլիս ամսվա վարկանիշային աղյուսակում մենք 534 միավորով կարող ենք տեղ զբաղեցնել 65-70 հորիզոնականներում:

Ընդհանրապես, ժամանակն է սկսել վարկանիշային միավորներին ուշադրություն դարձնել, քանի որ արդեն հաջորդ տարվա փետրվարին կկայանա ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլի վիճակահանությունը, որտեղ զաբյուղների բաշխման ժամանակ հաշվի կառնվեն հենց այդ վարկանիշները:

Հետաքրքիր է, որ 20-րդ տեղում գտնվող Դանիան կկորցնի շուրջ 100 միավոր եւ կնահանջի 30-35-րդ տեղ: Իսկ ահա Մալթան մեր նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ կվաստակի 88 միավոր կբարձրանա ոչ պակաս 20-25 տեղ:

Նախորդ հոդվածը‘Մորտեն Օլսեն. Այստեղ շատերը թերագնահատեցին Հայաստանի հավաքականին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականին ծափահարություններով դիմավորեցին օդանավակայանում (տեսանյութ)’