‘Հայաստանի միջազգային պահուստները 2014 թ. կրճատվել են 34%-ով’

2341

Հայաստանի միջազգային պահուստները 2014 թվականին կրճատվել են 34%-ով՝, կազմելով 1.489 մլրդ դոլար: Ըստ ՀՀ կենտրոնական բանկից տրամադրված տվյալների, նշված թվի մեջ արտարժույթով ակտիվները կազմել են 1.438 մլրդ դոլար, SDR-ը ԱՀ-ում` 6.2 մլն դոլար, իսկ այլ պահուստային ակտիվները` 45.1մլն դոլար:

Աղբյուրի համաձայն, արտաքին ակտիվների կառուցվածքում 945.5 մլն դոլարը տեղաբաշխվել է արժեթղթերում, 492.5 մլն դոլարը` կանխիկ արտարժույթում և ավանդային միջոցներում: Ընդ որում, նշված 492.5 մլն դոլարից 424.3 մլն դոլարը գտնվում է այլ երկրների կենտրոնական բանկերում և միջազգային հաշվարկային բանկում (BIS) և ԱՄՀ-ում, իսկ արտասահմանյան գլխամասային բանկերում տեղաբաշխված է 68.2 մլն դոլարը: Հաշվարկների համար 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կիրառվել են հետևյալ փոխարժեքները` 474.97 /դոլար, 1.45 դոլար /1 SDR, 1,22 դոլար / եվրո, ինչպես նաև LIBOR վեցամսյա տոկոսադրույքը դոլարի նկատմամբ — 0.36%:

2014 թվականին միջազգային պահուստների սպասվող անկումը հետևանք էր առևտրային բանկերի ցպահանջ հաշիվների մնացորդների, ինչպես նաև արտաքին պարտքի սպասարկման ծախսերի կրճատման: Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, միջազգային պահուստների համարժեքության ցուցանիշները 2012-2014 թվականներին ցուցադրեցին հետևյալ միտումը` 2014 թվականի 3-րդ եռամսյակում արձանագրված միջազգային պահուստներն ապահովում են ներմուծման 4.2-ամսյա ծածկույթ (2013-ի 5.4 ամսյա և 2012-ի 4.5 ամսյա ծածկույթների փոխարեն): Կարճաժամկետ պարտքի ծածկումը (մինչև 1 տարի ժամկետով) միջազգային պահուստների միջոցով կազմել է 4.4 ամիս, 2013-ի 5.4 և 2012-ի 7 ամիսների փոխարեն: Միջազգային պահուստների հարաբերակցությունը դրամական զանգվածին կազմել է 0.8, 2013-ի 1.1-ի և 2012-ի` 1-ի փոխարեն: ԿԲ հիշեցնում է, որ պահուստների գնահատման ավանդական մեթոդները հետևյալն են` ներմուծման 3-ամսյա ծածկույթի ապահովում, կարճաժամկետ պարտքի սպասարկման ապահովում (մինչև 1 տարի) և դրամական ագրեգատների հարաբերակցություն (ցանկալի է` 0.2):

Ըստ Moody’s և Fitch միջազգային վարկանիշային գործակալությունների ակնկալիքների, ՀՀ կենտրոնական բանկի արտարժութային պահուստները պահպանոմ են կրճատման միտումները, 2014 թվականի դեկտեմբերի`1.489 մլրդ դոլար համեմատաբար ցածր մակարդակից: Պահուստների կրճատումը, հիմնականում, կապված է ընթացիկ գործառնությունների և օտարերկրյա ուղղակի ներդրումների ավելի ցածր մուտքերի հետ, ինչպես նաև, ավելի փոքր, ԿԲ շուկայական միջամտությունների հետ` հայկական դրամի փոխարժեքի անկումը զսպելու համար: Սպասվում է, որ արտարժութային պահուստները 2015-2016 թվականներին կկազմեն ընթացիկ գործառնությունների մոտ 3 ամիսը, 2010-2014 թվականների` մոտ 4 ամիսների համեմատ: Նշված գործակալությունները 2015 թվականի հունվարին իջեցրին Հայաստանի վարկանիշը մեկ աստիճանով, վերանայելով կանխատեսումը: Moody’s-ը 2015-ի հունվարի 15-ին Հայաստանի առաստաղային վարկանիշն իջեցրեց` Ba2-ից մինչև Ba3, «Կայուն» վարկանիշը վերանայելով` «Բացասականի», իսկ Fitch գործակալությունը հունվարի 30-ին Հայաստանի վարկանիշը «BB»-ից իջեցրեց մինչև «BB-», «Կայուն» կանխատեսումով: Եվ այս ամենը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանը պատրաստվում էր եվրաբոնդերի երկրորդ թողարկման միջոցով դուրս գալ կապիտալի միջազգային շուկա:

Հիշեցնենք, որ բանկային ոսկու մասնաբաժինը Հայաստանի համախառն միջազգային պահուստների կառուցվածքում զրոյացվել է 2003 թվականի դեկտեմբերին: 2013 թվականի Հայաստանի միջազգային պահուստներն ավելացել են 25%, մինչև 2,252 մլրդ դոլար: 2012 թվականին Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 7% և կազմել 1.799 միլիարդ դոլար: 2011 թվականին Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1,932 մլրդ դոլար (տարեկան աճը` 3.6%): 2010 թվականին միջազգային պահուստները կազմել է  1,866 մլրդդոլար: Ընդ որում, 2013 թվականին  միջազգային պահուստները զգալիորեն աճեցին, քանի որ այդ ժամանակահատվածում ստացվեցին դրամաշնորհներ և վարկեր, 270 մլն դոլարին համարժեք դրամով, ինչպես նաև III եռամսյակում Հայաստանի կողմից տեղաբաշխված եվրաբոնդերը բերեցին 690 մլն դոլարի եկամուտ: Հաջորդ IV եռամսյակում մարվեց ՌԴ 500 մլն դոլարի պարտքը: 2015 թվականի բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար ՀՀ կառավարությունը մտադիր է իրականացնել եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումը:

Նախորդ հոդվածը‘Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Կոստա.«Սկսել եմ խաղալ ընկերներիս հետ բակում: Հենց այնտեղ եմ դաստիարակվել, ընտրել ճանապարհը, որով այժմ գնում եմ»’