‘Հայաստանի միջազգային պահուստները 2014-ին կրճատվել են 34%-ով՝ մինչև 1.5 մլրդ դոլար’

917

Հայաստանի միջազգային պահուստները 2014 թվականին կրճատվել են 34%-ով՝ մինչև 1.5 մլրդ դոլար: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկագրի, դրանց կազմում արտարժույթով ակտիվները նույնպես կրճատվել են 34%-ով՝ կազմելով 1.483 մլրդ դոլար:

SDR-ի մասնաբաժինը ԱՄՀ-ում աճել է ավելի քան 3 անգամ՝կազմելով 6.2 մլն դոլար, ընդ դրում, այս ցուցանիշը գտնվել է կտրուկ տատանումների մեջ: Մասնավորապես, հունվար-փետրվարին SDR-ը ԱՄՀ-ում աճել է 16 անգամ՝ մինչև 32.2 մլն դոլար, մարտին նվազել է մինչև 0.6 մլն դոլար, ապրիլին աճել է մինչև 16.1 մլն դոլար, որից հետո արձանագրվել է կտրուկ անկում և միայն հուլիսին արձանագրվել 16 անգամ աճ, ապա օգոստոսին գրեթե զրոյացել է, սեպտեմբերին` աննշան աճ, իսկ հոկտեմբերին` 32 անգամ աճ՝ մինչև 9.9 մլն դոլար, այնուհետև նոյեմբերին կրկին զրոյացել է, իսկ դեկտեմբերին արձանագրել կտրուկ թռիչք: Փաստորեն, այս ցուցանիշի աճ է արձանագրվել միայն փետրվար, ապրիլ, հուլիս, հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին:

Նշենք, որ բանկային ոսկու մասնաբաժինը Հայաստանի համախառն միջազգային պահուստներում զրոյացվել 2003 թվականի դեկտեմբերին: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 2.252 մլրդ դոլար, արտարժութային ակտիվները` 2.249 մլրդ դոլար, SDR-ի մասնաբաժինը ԱՄՀ-ում` 1.9 մլն դոլար: 2013 թվականին միջազգային արտարժութային համախառն պահուստներն աճել են 25%, իսկ միայն 2013-ի չորրորդ եռամսյակում նվազել 7- 3%, 3-րդ եռամսյակի 51.3% աճի համեմատ, ընդ որում, հիմնական` 35,5% աճն արձանագրվել է սեպտեմբերին: 2013 թվականին արտարժութային ակտիվներն աճել են 27.3%, իսկ 4-րդ եռամսյակում նվազել 7.1%, 3-րդ եռամսյակի 54.2% աճի փոխարեն, որտեղ հիմնական` 40.2% աճն արձանագրվել է սեպտեմբերին: Փոխառության հատուկ իրավունքները (SDR) ԱՄՀ-ում 2013 թվականին կրճատվել են մոտ 17 անգամ, 4-րդ եռամսյակի անկումը կազմել է 70.3%, 3-րդ եռամսյակի ավելի քան 5 անգամ անկման փոխարեն, ընդ որում, հուլիսին դիտվել է ավելի քան 2 անգամ աճ, այնուհետև օգոստոսին արձանագրվել է 12% անկում, որին հաջորդել է սեպտեմբերին տեղի ունեցած ավելի քան տաասնապատիկ կտրուկ անկումը: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի նույն նախապայմանը. ազատել «օկուպացված ադրբեջանական» հողերրը’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Ավետիսյանների իրավահաջորդները ողբերգության հետաքննության արդյունքները չեն տեսնում’