‘ Հայաստանի ոսկերչական ընկերությունների համար ստեղծվում է ԱՏԳ’

850

Մինչև 2015 թվականը Հայաստանում կսկսի ոսկերիչների համար գործել ազատ տնտեսական գոտին, որի ստեղծման նպատակով «AJA Holding» ընկերությունը կներգրավի 10 մլն.դոլար: Այս մասին այսօր կառավարությունում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Իր այսօր կայացած նիստում կառավարությունը որոշում է ընդունել «AJA Holding» ընկերության տարածքում ստեղծել ԱՏԳ, իսկ այդ ընկերությանը սահմանել որպես կառավարիչ: Այդ որոշմամբ, նշել է նախարարը, հանրապետությունում ոսկերչության, ադամանդագործության և ժամացույցների արդյունաբերության ոլորտներում կստեղծվի ազատ տնտեսական գոտի: Համաձայն բիսնես-պլանի, ԱՏԳ տարածքում կաշխատի մոտ 150 արտասահմանյան ընկերություն, ինչպես նաև նախատեսվում է մոտ 2 հազար աշխատատեղի ստեղծում: «Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 10 մլն.դոլար: ԱՏԳ կսկսի գործել 2015 թվականից»,-ասել է նախարարը:

Նշենք, որ «AJA Holding» ՓԲԸ ստեղծվել է Հայաստանում, 2013 թվականի նոյեմբերին, որի հիմնադիր է հանդիսանում Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Գարիկ Գևորգյանը: 

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Ցանկացած իշխանություն կորցնում է լեգիտիմությունն այն պահից, երբ կրակում է ժողովրդի վրա (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Հաջորդ շաբաթ տեղի կունենա գազային հանձնաժողովի առաջին նիստը’