‘Հայաստանի քաղաքացիներն ԵԱՏՄ տարածքում կարող են տեղաշարժվել առանց մաքսատան ընթացակարգերի’

1382

Այժմ ֆիզիկական անձինք կարող են Հայաստանի Հանրապետություն մուտք գործել, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիները Եվրասիական տնտեսական միության տարածքում կարող են տեղաշարժվել առանց մաքսատան ընթացակարգերի: Սա վերաբերում է նաև դեպի Հայաստան և Հայաստանից փոխադրվող ապրանքներին: Այդ մասին հաղորդել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությունը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Վլադիմիր Գոշինը` մեկնաբանելով այս շաբաթվանից անձնական գույքի և ավտոմեքենաների տարանցման ընթացակարգի պարզեցումը ԵԱՏՄ քաղացիների արտոնյալ խմբերի համար:

Գոշինի խոսքով, եվրասիական ինտեգրումը մաքսային ոլորտում նշանակում է առևտուր առանց մաքսատուրքի և մաքսային սահմանների: Դա նպաստում է ապրանքաշրջանառության աճի խթանմանը, Միության մասնակից երկրներից ներմուծվող ապրանքների և գների նվազմանը, այդ թվում` արտադրողների համար հավասար մցրակցային պայմանների հաշվին:

Անդրադառնալով ԵԱՏՄ երկրներում առանց մաքսատուրքի ինտերնետային  առևտրին` աշխատանքային խմբի ղեկավարը նշել է ինտերնետային առևտրի զգալի աճը: Առևտրի այդ ձևը  ենթադրում է ծանրոցների ստացման նվազագույն ժամկետներ: Դրանց համար այժմ մշակվել է մաքսային հայտարարագրման ինքնուրույն ձև, որը կպարզեցնի այդ կարգի ապրանքների փոխադրումը: Հանձնաժողովը հաստատում է արտահանման-ներմուծման ժամանակ  առևտրային շրջանառության մաքսատուրքի տոկոսադրույքները: Կհաստատի նաև առանց մաքսատուրքի ներկրման նորմերը:

Այժ Բելառուսում ամենակոշտ շեմը 200 եվրո է, Ռուսաստանում և Ղազախստանում` 1000 եվրո, Հայաստանում` 300 եվրո: «Իմ կարծիքով, խելամիտ կլիներ, օրինակ, մերձեցնել երեք երկրների նվազագույն «շեմերը»: Այժմ Ռուսաստանում քննարկում են 500 եվրոյի շեմը: Իմ կարծիքով, դա ուռճացված թիվ է. Եվրամիության և ASEAN (Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) երկրներում այն մի քանի անգամ ցածր է», — նշել է Գոշինը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժից թասիբ չեն ուզի ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակցին մեղադրում են պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ’