‘Ոստիկանության աշխատակցին մեղադրում են պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ’

1082

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ քաղաքացի Աղունիկ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցը իր որդու` Սիմոն Կ.-ի` մարմնական վնասվածքներ ստանալու կապակցությամբ նախապատրաստվող նյութերով, առանց բժշկական կենտրոն այցելելու, կազմել է վերջինիցս բացատրություն վերցնելու մասին արձանագրություն` թվագրելով այն 2014 թվականի դեկտեմբերի 14-ի ամսաթվով այն պարագայում, երբ իր որդին 2014 թվականի դեկտեմբերի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում անգիտակից վիճակում գտնվել է բժշկական կենտրոնում, որից հետո մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի քաղաքացիներն ԵԱՏՄ տարածքում կարող են տեղաշարժվել առանց մաքսատան ընթացակարգերի’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Վարդան Պետրոսյանը իր պատիժը կկրի ազատ ռեժիմով’