‘Հայաստանի ֆուտբոլի հավաքականը առաջին մարզումը կանցկացնի մարտի 19-ին’

1410

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է մարզական հավաքի ծրագիրը, որով թիմը կնախապատրաստվի մարտի 26-ի կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպմանը: Եւ այսպես, մարտի 19-ին թիմը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 19-ին` ժամը 18:00-ին, թիմը կանցկացնի առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից  հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Մարտի 20-ին ազգային հավաքականը կանցկացնի երկու մարզում, իսկ մարտի 21-ին ստուգողական խաղ կանցկացնի Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի սկիզբը ժամը 18:00-ին, մուտքն ազատ է:

Այնուհետև, մարտի 22-25-ը հավաքականը մարզումներ կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում: Մարտի 26-ին՝ ժամը 20:00, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. Աշխարհի  գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի օդանավակայանում մնացածները վերադարձել են, իսկ առեղծվածը մնացել է չբացահայտված ‘