‘Հռոմի օդանավակայանում մնացածները վերադարձել են, իսկ առեղծվածը մնացել է չբացահայտված ‘

1040

Մարտի 9-ին հայտնի էր դարձել, որ Հռոմի օդանավակայանում Երևան մեկնող 59 ուղևորներ չեն ունեցել անհրաժեշտ որոշ փաստաթղթեր: Իտալիայում Հայաստանի դեսպանության միջամտության արդյունքում ՀՀ 46 քաղաքացի շարունակել է ուղեւորությունը, մնացած 13-ի հարցերը կարգավորվում էին։

Արտաքին գործերի նախարարությունը այս հարցի շուրջ վերջին տեղեկությունը տվել է մարտի 11-ին՝ նախարարության ֆեյցբուքյան պաշտոնական էջում գրելով՝

«Իտալիայում ՀՀ դեսպանի ջանքերով Հռոմի օդանավակայանում գնտվող ՀՀ քաղաքացիներից ևս մեկը հնարավորություն է ստացել շարունակել ուղևորությունը»:

Այսօր՝ մարտի 18-ին, iLur.am-ի հետ զրույցում ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ մնացած 10 ուղևորները, ովքեր փաստաթղթային խնդիրներ ունեին, կարողացել են վերադառնալ Հայաստան մարտի 12-ի Հռոմ-Երևան հերթական չվերթով:

Նշենք, որ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչպե՞ս է պատահել, որ  միաժամանակ 59 ուղևորների մոտ բացակայել են անհրաժեշտ որոշ փաստաթղթեր: Մենք փորձում էինք ԱԳՆ-ից այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալ, սակայն ապարդյուն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտբոլի հավաքականը առաջին մարզումը կանցկացնի մարտի 19-ին’
Հաջորդ հոդվածը‘4-ամյա երեխան ընկել է առուն և մահացել’