‘Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կանցկացվի Փարիզում’

1097

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը կկայանա 2013 թ. հունվարի վերջին Փարիզում, հաղորդում է  РИА Новости-ն: Այդ մասին զանգվածային լրատվամիջոցներին հայտնել է ադրբեջանցի նախարարը՝ ափսոսանքով հավելելով, որ ԵԱՀԿ անդամ երկրների՝ վերջերս Դուբլինում կայացած խորհրդաժողովի ընթացքում չի հաջողվել առաջընթաց ապահովել հակամարտության կարգավորման հարցում: Մամեդյարովը դա բացատրել է Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններով:

Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են հոկտեմբերի 27-ին, դարձյալ Փարիզում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ:

Նախորդ հոդվածը‘Էջեր Հայոց պատմության բուհական դասագրքից. Սաշիկ Սարգսյանի դիսպետչերանոցում էին պլանավորում ամենավճռական ճակատամարտները’
Հաջորդ հոդվածը‘Թուրք դատաբժշկական փորձագետները թույն են հայտնաբերել նախկին նախագահ Թուրգութ Օզալի մասունքներում’