‘Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, հնարավոր է՝ հանդիպեն հունվարի վերջին’

693

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ենթադրաբար կկայանա հունվարի երրորդ տասնօրյակում: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Ըստ աղբյուրի, ամենամոտ ժամանակները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Ժնեւ` ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցությունների ձեւաչափը քննարկելու նպատակով: Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը կարող է կայանալ փետրվարից ոչ շուտ, և ամեն ինչ կախված կլինի բանակցությունների օրակարգի պատրաստ լինելուց: Հետագա բանակցությունների նախապատրաստման գործընթացի ինտենսիվության մասին վկայում է այն փաստը, որ ԵԱՀԿ նախագահի պաշտոնն ստանձնելուն պես Բուրկհալտերը երկարաձգեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատը: Սա Կասպրշիկի արդեն 17-րդ նշանակումն է, ով հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի և կողմերի շփման գծում զինված միջադեպերի կանխարգելման մեծ փորձ է կուտակել:

Նախորդ հոդվածը‘Տոնական օրերին արտակարգ դեպքերի վիճակագրություն’
Հաջորդ հոդվածը‘Դրամահավաք՝ Տիգրան Հայրապետյանի աշխատանքների 3-րդ հատորի հրատարակման համար ‘