‘Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպե՞ն հունվարի 28-ին. Հայաստանի ԱԳՆ-ն լռում է’

986

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին տեղյակ կպահվի պատշաճ ժամկետերում: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Էլմար Մամեդյարովի կողմից հունվարի 14-ին արված այն հայտարարությանը, թե նախարարները կհանդիպեն Փարիզում հունվարի 28-ին:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ այդ հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, սակայն հանդիպման օրակարգը դեռ հստակեցված չէ:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 6-ին Դուբլինում:

Նախորդ հոդվածը‘Վրաստանը դեմ չէ հարաբերությունները բարելավել Ռուսաստանի հետ, բայց առաջնահերթը եվրատլանտյան ինտեգրացիան է’
Հաջորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքում, Սեւանի, Դիլիջանի, Ալավերդու, Գորիսի ճանապարհներին առկա է մերկասառույց’