‘Հայաստանի և Մոլդովայի միջև կգործի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ’

758

Հայաստանի և Մոլդովայի քաղաքացիները կկարողանան փոխադարձ այցեր կատարել առանց մուտքի արտոնագրի: Այդ նպատակով երկու երկրների կառավարությունների միջև կստորագրվի «Քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագիր, որի նախագիծը ներառվել է գործադիրի մարտի 6-ի նիստի օրակարգում:

«Այն կնպաստի երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացմանը, փոխշահավետ տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական և այլ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև երկու պետությունների քաղաքացիների փոխայցելությունների դյուրացմանը»,- նախագծի հիմնավորումից հատված է մեջբերում «Արմենպրեսը»:

Հայաստանի և Մոլդովայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 18-ին:

Նախորդ հոդվածը‘Իջեցնելով «նախագահական» ուղերձների նշաձողը ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է կոտորածը Չինաստանում, որի արդյունքում զոհվել է 29 մարդ’