‘Հայաստանն այս տարի դեսպանատուն կբացի Ինդոնեզիայում ‘

846

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին (Niniek Kun Naryatie) (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորելով Ինդոնեզիայի հետ հարաբերությունները՝ նախատեսում է այս տարի դեսպանատուն բացել Ինդոնեզիայում, ինչով նոր լիցք և որակ կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը:

 

Նախորդ հոդվածը‘Ծանրամարտի և հրաձգության ֆեդերացիաների քառամյա ծրագրերը’
Հաջորդ հոդվածը‘Ֆլեշմոբ. «Մետրոյում՝ առանց շալվարի» (տեսանյութ)’