‘Հայաստանն անօդաչու սարքեր կարտահանի Դանիա’

434

Հայաստանը անօդաչու թռչող սարքեր կարտահանի Դանիա, telecom.arka.am-ի փոխանցմամբ, հայտարարել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա նշել է, որ նախնական համաձայնությամբ, ամսեկան շուրջ 10 անօդաչու սարք կարտադրվի: Նախատեսվում է, որ սարքը կօգտագործվի Դանիայում գյուղատնտեսական ուսումնասիրություններ իրականացելու նպատակով՝ ցանքատարածությունների օդային նկարահանումների նպատակով:

Կարեն Վարդանյանը նշել է նաեւ, որ անօդաչու սարքերը կարող են օգտագործվել նաեւ պաշտպանական նպատակներով եւ ավտոմայրուղիների վրա խցանումներ եւ խախտումներ ի հայտ բերելու նպատակներով:

Նախորդ հոդվածը‘Մինչև 2060 թվականը Հայաստանում չի ծնվելու 93 հազար ապագա մայր ‘
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը շարունակում է ձեւավորել տարածքային խորհուրդները’