‘Հայաստանում արտագաղթը հասել է ահռելի չափեր. Մամուլ’

2093

«Հայաստանում արտագաղթը հասել է ահռելի չափերի, այս տարվա առաջին կիսամյակում միայն օդային ճանապարհով արտագաղթել է 39 հազար 897 մարդ։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը երեկ հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակում օդային ճանապարհով ուղևորահոսքի վիճակագրական տվյալները։ Ըստ այդմ՝ «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 363,009 և ժամանել 330,484 մարդ։ Իսկ «Շիրակ» օդանավակայանից մեկնել է 19,693, ժամանել՝ 12,339 մարդ։ Ու սա միայն օդային ճանապարհով։

Այնինչ Հայաստանից շատերն արտագաղթում են նաև ավտոբուսներով։ Եվ դրանց հանրագումարը մտահոգիչ թիվ է կազմում։ Բայց, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները, իշխանություններն ամեն գնով փորձում են հետաձգել այդ տխուր թվերի հրապարակումը։ Պատահական չէ, որ երեկվա դրությամբ ԱՎԾ-ն չէր հրապարակել իր կիսամյակային հերթական զեկույցը, որտեղ անդրադարձ է լինելու նաև արտագաղթի ծավալներին»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Ուզում է հանդիպել Պուտինի հետ, բայց առայժմ չի ստացվում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ամեն մեկի համար մի օր է լցվում համբերության բաժակը, ամեն մեկը մի օր է որոշում անցնել իր «Ռուբիկոնը»’