‘Հայաստանում արևային էլեկտրաէներգիայի օպտիմալ սակագինը կարող է լինել 50-70 դրամը’

1150

Հայաստանում արևային էլեկտրաէներգիայի համար սահմանվող օպտիմալ սակագինը ներկա պայմաններում կարող է լինել 50-70 դրամ: Դա այն հնարավոր սահմանաչափն է, որը կհստակեցվի երկրում իրականացվող պիլոտային ծրագրի ավարտից հետո: Առաջին էլեկտրակայանի գործարկումից, ինչպես նաև կայանի ինքնարժեքի և շահույթի հարաբերակցությունից է կախված այն սակագինը, որը կսահմանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Արմենպրեսի» հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ պիլոտային ծրագրով նախատեսված է 30 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցում, որի հիման վրա կատարված հաշվարկները թույլ կտան սակագին սահմանել արևային էլեկտրաէներգիայի համար: «Ծրագրի ավարտից է կախված սակագնի որոշումը: Պայմանավորված ֆինանսավորման և ներդրված վարկային միջոցների ծավալով` հնարավոր կլինի ամփոփել և նշել, թե ինչ սակագին կլինի: Արևային էներգետիկայի պարագայում հիմնական բաղադրիչը հենց ներգրավված կապիտալն է: Ներկայումս օպտիմալ սակագինը, որ կարող է սահմանվել 50-70 դրամն է, այնինչ երկու-երեք տարի առաջ նույն կայանը կառուցելու դեպքում սակագինը լինելու էր շուրջ 180 դրամ: Դրանով էր պայմանավորված սակագնի ձգձգումը»,- ասել է Բաղրամյանը:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Serzh Sargsyan is all in’