‘Եղանակ. երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ’

962

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում հուլիսի 30-31-ին լեռնային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում:

Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օգոստոսի 1-3-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում՝

Հուլիսի 30-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:

Օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Նախորդ հոդվածը‘Նորվեգիայում մեկնարկում է շախմատի համաշխարհային օլիմպիադան’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում արևային էլեկտրաէներգիայի օպտիմալ սակագինը կարող է լինել 50-70 դրամը’