‘Հայաստանում մեկնարկում է գերմանական KfW բանկի 15 մլն.եվրոյի վարկային ծրագիրը’

903

Մինչև տարեվերջ Հայաստանում մեկնարկում է գերմանական KfW բանկի 15 մլն.եվրոյի վարկային ծրագիրը, որն ուղղված է հանրապետության գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Այս մասին կառավարությունում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նշենք, որ հոկտեմբերի 17-ին կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ ԿԲ-ին 15 մլն.եվրոյի բյուջետային երաշխիքների տրամադրելու մասին:

Ջավադյանը նշել է, որ վարկային միջոցներհ հիմնականում կտրամադրվեն 2014 թվականին: Միջազգային պայմանագիրը KfW հետ ստորագրվել էր 2012 թվականի հունիսի 11-ին: Նշված պայմանագրով առավելագույն տոկոսադրույքը կազմում է տարեկան 14%: Վարկերը կտրամադրվեն ֆերմերներին` ՓՄՁ ոլորտի վարկավորման հայ-գերմանական հիմնադրամի միջոցով: 

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Լֆիկի կողմնակիցները երթով հետապնդել են ակտիվիստներին. Տեսանյութ’