‘Հայաստանում նավթամթերքի գներն աճել են` հակառակ նավթի գների նվազման’

1311

Հակառակ նավթի գների նվազման համաշխարհային թրենդերի`  Հայաստանում դեկտեմբերի առաջին տասնօրյակում նավթամթերքի գները 10 դրամով աճել են:

ԱրմԻնֆո-ի դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ «Սուպեր ԱԻ 98» ապրանքանիշի բենզինի 1 լիտրի գինն ավելացել է մինչև 510 դրամ, «Պրեմիում ԱԻ 95» ապրանքանիշի բենզինի  1 լ  գինը` մինչև 480 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91» բենզինի 1 լ  գինը` մինչև 460 դրամ, դիզելային վառելիքի 1 լ գինը կազմել է 470 դրամ, իսկ 1 լ եվրադիզելը թանկացել է մինչև 490 դրամ:

Մասնագետները նշում են, որ Հայաստանում նավթամթերքի գների աճը պայմանավորված է Ռուսաստանում գների աճով, քանի որ 2014 թվականի փետրվարից Հայաստանը նավթամթերք է գնում, հիմնականում, այդ երկրից: Այն հարցը, թե ինչու են բենզինի գները Ռուսաստանում աճում, չնայած նավթի համաշխարհային գների աննախադեպ անկմանը, կարծես, մտահոգում է նաև ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին, ով կարգադրել է պարզել իրավիճակը:

Հարկ է նշել, որ հայ հասարակայնության շրջանում ակնկալում էին նավթամթերքի գների նվազում այն բանից հետո, երբ անցյալ տարի Ռուսաստանն ու Հայաստանը ստորագրեցին ՀՀ նավթամթերքի, գազի և ալմաստի մատակարարումների արտահանման տուրքերի վերացման շուրջ միջկառավարական համաձայնագիր: Համենայն դեպս, հայ պաշտոնյաները հայտարարում էին Հայաստանի համար մոտալուտ օգուտների և ներքին շուկայում բենիզնի գների նվազման մասին: Երբ Հայաստան բենզին էր ներկրվում, հիմնականում, Եվրոպայից, իրավիճակն ավելի կանխատեսելի էր, և ներքին գները փոխվում էին համաշխարհային թրենդերին  համարժեք:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, և նա այսօր հիանալի խաղաց»’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’