‘Հայաստան-Բուլղարիա հանդիպումը կսպասարկի Ֆելիքս Բրիխը’

1097

Աշխարհի 2014 թ. առաջնության որակավորման փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել գերմանացի Ֆելիքս Բրիխը: Նրա օգնականները կլինեն Մարկ Բորշը և Ստեֆան Լուպպը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Տոբիաս Վելցը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Բուլղարիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Խոսքիդ տեր կանգնիր’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. 100 000$ Հրանուշ Հակոբյանի համար’