‘Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահը’

967

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Շվեյցարիայի Նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Դիդիե Բուրկհալտերնին ընդունել է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախատեսվում է Շվեյցարիայի նախագահի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ:

Նշենք նաև, որ մինչև Երևան ժամանելւ Բուրկհալտերը հասցրել է նախ լինել Ադրբեջանում, ապա՝ Վրաստանում:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժը պետք է դառնա իր իսկ պլանի զոհը’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Պետրոսյան. Քիչ թե շատ նորմալ ընտրություններ անցկացնող պետության մեջ իշխանության լեգիտիմ ճյուղեր միշտ էլ գոյություն ունեն’